Փոխարկել հայերէն տեքստը աւանդականից սովետական և հակառակը։
Հայերէն Համացանցն այսօր մասնատուած է երեք հիմնական հատուածի՝ արեւմտահայերէն, արեւելահայերէն «աւանդական» (կամ «դասական», «համազգային», «Մաշտոցեան», եւ այլն) ուղղագրութեամբ (պարսկահայք) եւ արեւելահայերէն «սովետական» (կամ «արդի») ուղղագրութեամբ (ռուսահայաստան, ներկայիս Հայք):
Արեւմտահայերէն-արեւելահայերէն թարգմանութիւնը բարդութեամբ մօտ է տարբեր լեզուների թարգմանութիւններին, սակայն ուղղագրութեան փոխակերպումը աւանդականից սովետական եւ ետ համարեայ ամբողջութեամբ ենթակայ է մեքենայական իրականացման: Այս ծրագիրը փորձում է լուծել այդ խնդիրը:
Ներկայումս յաջողուել է հասնել 90% ճշգրտութեան: Աշխատանքները շարունակուում են եւ թարմացումները կը բերեն աւելի արդիւնաւէտ փոխարկման: Նշենք սակայն որ, 100% ճշգրիտ փոխարկում հնարաւոր կը լինի իրագործել միայն համազգայինից սովետական փոխարկման ժամանակից, մինչդեռ հակառակը չի ստացուի, քանի որ սովետականի անցման ժամանակ տեղեկութեան կորուստի պատճառով առաջանում է կախում խօսքի առարկայից՝ օր. սովետահայերէն գետ գրութիւնը որոշ դէպքերում համապատասխանում է գիտ արմատին (մասնագէտ, տգէտ, ազգագրագէտ), մէկ այլ դէպքում՝ գետ արմատին (ձորագետ):
Տեղադրելուց յետոյ գործիքաշարում կը յայտնուի ընտրացանկ, որտեղ հնարաւոր է նշել ցանկալի ուղղագրութիւնը, որով կը ցանկանաք դիտել բացուած կայքը: Ընտրութիւնը հնարաւոր է ամրագրել, եւ յաջորդ անգամ նոյն կայքն այցելելիս այն կրկին կը կիրառուի:
Latest reviews
- (2022-03-22) Biaina: Հայոց բառը միշտ սխալ կը փոխակերպէ՝ հաեօց։ Ո՛ւ -ին մէջ կը դնէ յ՝ Ո՛յւ։
- (2015-03-21) Վահագն Պողոսյան: Լաւ կը լինէր ինքնաթարմացուող էջերի վրայ հետեւել էջի թարմացմանը եւ փոխակերպել առանց կրկին «փոխակերպել» ստեղնը սեղմելու անհրաժեշտութեան: Այլապէս օրինակ ՖԲ-ում լրահոսով ներքեւ իջնելիս երբ էջի ստորոտին ես հասնում են եւ սկսում է բեռնուել շարունակութիւնը՝ այլեւս փոխակերպուած չէ: